National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.03.2022
Միջազգային հեղինակավոր «Ֆիտչ» եւ «Մուդիս» կազմակերպությունները 2021թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, իսկ վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի». Տիգրան Խաչատրյան
1 / 7

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ մարտի 21-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021թ. ընթացքում Կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը եւ դրանց հավասար հասանելիության ապահովմանը, մարդու ստեղծարար հմտությունների զարգացմանն ու իրացմանը, ինչպես նաեւ արտահանումը խթանող միջավայրի ձեւավորմանը:

Նախարարը շեշտադրել է, որ Կառավարությունը 2021թ. սկզբին ավարտին է հասցրել եվրապարտատոմսերի աննախադեպ (750 մլն ԱՄՆ դոլար) ծավալով թողարկումն ու տեղաբաշխումը սուվերեն բոլոր թողարկումների մեջ ամենացածր եկամտաբերությամբ (տոկոսով): Տեղաբաշխման եկամտաբերությունը կազմել է  3,875 տոկոս, իսկ արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 3,6 տոկոս, 2019թ. թողարկման 4,2 տոկոսի եւ 3,95 տոկոսի եւ 2015թ. թողարկման 7,5 տոկոսի եւ 7,15 տոկոսի համեմատ: Դա կատարվել է միջազգային ֆինանսական շուկաներում բաց եւ բացարձակ մրցակցային եղանակով:

Միջազգային հեղինակավոր «Ֆիտչը» եւ «Մուդիսը» 2021թ. վերահաստատել են Հայաստանին տրված «կայուն» հեռանկարով վարկանիշները, վարկունակության մակարդակը գնահատվել է որպես «վստահելի»՝ կարեւորելով առկա ռիսկերը կառավարելու Կառավարության կարողությունը: 2021թ. հեղինակավոր «Ստանդարտ ընդ Փուրսը» Հայաստանին շնորհել է «դրական» հեռանկարով վարկանիշ՝ գնահատելով Կառավարության կարողությունը մակրոտնտեսական կայունության պահպանման եւ խելամիտ ու հուսալի մակրոտնտեսական քաղաքականություն վարելու հանգամանքը:

2021թ. Կառավարության կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 217,8 մլրդ դրամ, իսկ դրանց կատարողականը գրանցել է վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշը՝ ճշտված պլանի նկատմամբ կազմելով 92,3 տոկոս, իսկ տարվա համար սկզբնապես սահմանված պլանի նկատմամբ՝ 100 տոկոս: 2021թ.  կապիտալ ծախսերի մեծությունը շուրջ 24,7 մլրդ դրամով գերազանցել է 2019թ. եւ շուրջ 65,8 մլրդ դրամով 2018թ. նույն ցուցանիշը: Կապիտալ ծախսերի ճշտված պլանի նկատմամբ 2021թ. 92,3 տոկոս 31 կատարողականը վերջին չորս տարիների ամենաբարձր ցուցանիշն է. 2020թ. այն եղել է 84,9 տոկոս, 2019թ.՝ 73,5 տոկոս, իսկ 2018թ. 74 տոկոս: Ընդ որում, 2022թ.  համար Կառավարությունը նախատեսել է շուրջ 350 մլրդ դրամ կապիտալ ծախսեր, ինչը շուրջ 60 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ներդրումների գծով ծախսերը:

Իրականացված տնտեսական քաղաքականության արդյունքում 2021թ. համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5,7 տոկոս, տարեսկզբին կանխատեսված 3,2 տոկոսի, 2020թ. 7,4 տոկոս նվազման եւ 2019թ. 7,6 տոկոս աճի համեմատ:

Նախարարը նշել է նաեւ, որ մեր երկրի արտաքին պարտքը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 972 մլրդ դրամ, որը 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46.2 միլիարդով:

Ներքին պարտքը մեկ տրիլիոն 237 միլիարդ է, ինչը 2020թ. համեմատ ավելի է 240 միլիարդով:

Տիգրան Խաչատրյանը պատասխանել է հանձնաժողովականների հարցերին:

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարեւոր է համարել համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրումը: Նա նաեւ կարեւորել է եկամտային հարկի վերադարձման գծով արձնագրված 83.8 տոկոս ցուցանիշը: ՀՀ ՊԵԿ նախագահի հավաստմամբ՝ 2022թ. առաջին եռամսյակի համար նախատեսվել են 395.4 միլիարդ հարկային եկամուտներ: «Առաջին եռամսյակի մասով որեւէ խնդիր չենք տեսնում, այն կկատարվի նախատեսվածի չափով»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անդրադարձել է գնաճային խնդիրներին: Նա նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի գնաճի հետագիծը գնալով նվազել է. նոյեմբերի բարձրակետին՝ 9.6 տոկոսին հասնելուց հետո դեկտեմբերին արձանագրվել է 7.7 տոկոս, հունվարին՝ 7.1 տոկոս, փետրվարին՝ 6.5 տոկոս:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դրական է գնահատել 2021թ. Կառավարության ծրագրով նախատեսված եւ իրականացված դրամավարկային, հարկաբյուջետային քաղաքականությունները, տնտեսական ակտիվությունը, Կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը:

Քննարկված հարցն ընդունվել է ի գիտություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am